Վրաստանն արձագանքել է ուկրաինական պատժամիջոցների ներդրմանը
ՎրաստանՎրաստանի իշխանությունները պաշտոնական ծանուցումներ չեն ստացել Ուկրաինայից վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, հինգշաբթի ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է Euromedia24-ը։
«Մենք դեռ պաշտոնական ծանուցում չենք ստացել: Պատժամիջոցների ներդրումը վկայում է Ուկրաինայում տիրող ծանր իրավիճակի մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկած Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի իշխանությունների ևս 17 ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։