Եգիպտոսում զինվորականներին իրավունք է տրվել ձերբակալել քաղաքացիներին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին բանակին իրավունք է արտոնել ձերբակալել քաղաքացիներին՝ թույլ չտալու համար խախտել հասարակական կարգը: Բանակն այդ լիազորություններով օժտված է լինելու մինչև դեկտեմբերի 15-ը նշանակված սահմանակադրական հարաքվեի օրը:
Այդ մասին որոշումը կայացել է կիրակի օրը. հայտնում է Ahram Online-ը:
Նախօրեին ընդդիմությունը մերժել էր դեկտեմբերի 15-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին որոշումը: Նրանց կարծիքով՝ ստեղծված իրավիճակում հանրաքվե անցկացնելը վկայում է իշխող կուսակցության կողմից ցուցաբերվող անպատասխանատվության մասին, ինչը սպառնում է ավելի խորացնել երկրում առկա տարաձայնությունները:
Ավելի վաղ Մուրսին ընդդիմության հետ վարած մի շարք բանակցություններից հետո որոշում էր ընդունել չեղյալ հայտարարել սահմանադրական հռչակագիրը, որը նրան անսահմանափակ լիազորություններ էր տալիս, ինչը և պատճառ էր հանդիսացել երկրում քաղաքական սուր ճգնաժամ ծայր առնելու համար:
Չնայած գործադրվող ուժեղ ճնշմանը՝ երկրի իշխանությունները նոր սահմանադրական հանրաքվեն չհետաձգեցին: Մուրսին միայն հնարավորություն տվեց ընդդիմության ներկայացուցիչներին՝ ներկայացնել սահմանադրության նախագծում իրենց առաջ քաշած փոփոխությունները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ