Լավրովն ու Քլինթոնը Ժնևում՝ Սիրիայի հարցի շուրջ
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի և Ամերիկայի դիպլոմատները հանդիպեցին Ժնևում` ՄԱԿ-ի պատվիրակ Լախդար Բրահիմի հետ քննելու Սիրիայի հետագա զարգացումների ընթացքը: Այս մասին նշում է Guardian անգլիական պարբերականը:
Սերգեյ Լավրովը` Ռուսաստանի ԱԳ նախարարը, նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները Ժնևում նախատեսվող հանդիպման համար պայմանավորվել են Դուբլինի հանդիպման ժամանակ:
Լավրովը ավելացրել է. «ԱՄՆ-ի ներկայացուցիչները սկսել են հաստատել, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը Սիրիայի հարցում, սակայն մենք նշում ենք, որ դրանք հավաստի տեղեկություններ չեն և միայն այդ պայմանների ներքո է տեղի ունենում Ժնևյան հանդիպումը: Մենք համաձայնվել ենք մասնակցել այս հանդիպմանն առանց որևէ Բաշար Ասադի գահազրկման նախապայմանի»:
Հունիսին սպասվող համատեղ հայտարարության մեջ պետք է նշվի, որ որևէ տարանցիկ կառավարություն պետք է կազմված լինի ներկայացուցիչների նախկին կառավարությունից, օպոզիցիայից և հիմնված լինի փոխադարձ համաձայնության վրա:
ԱՄՆ-ն և դաշնակից պետությունները նշում են, որ դա նշանակում է Սիրիա առանց Ասադի: Իսկ ըստ Ռուսաստանի և Չինաստանի՝ Ասադի վտարումը չի կարող լինել առանց կառավարության համաձայնության:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան