Դերասանուհի Նելլի Խերանյանին վիրահատել են
Գիտություն և Մշակույթ
Վերջերս տարածվեցին լուրեր, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը, ով այժմ նկարահավում է «Տիգրանի մոլորակը» հեռուստասերիալում, կանացի խնդիրների պատճառով պետք է վիրահատեն: Լուրը ճշտելու համար Lurer.com-ը խոսեց նրա ամուսնու՝ դերասան Տիգրան Ներսիսյանի հետ, ով հաստատեց լուրը և նշեց, որ վիրահատությունն արդեն ավարտվել է, և Նելլին իրեն լավ է զգում:
«Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Նելլին արդեն սկսել է նկարահանումները»,- նշեց Տիգրան Ներսիսյանը:
Ի դեպ, չնայած ինչ-ինչ խնդիրներին, ոչ մի լուրջ բան չի եղել, ինչի ապացույցն այն է, որ Նելլին վիրահատությունից կարճ ժամանակ անց վերադարձել է իր նախկին աշխատանքային ռեժիմին:
«Վիրահատությունը բնավ չի խանգարել սերիալին, Նելլին չի հասցրել հեռանալ էկրանից, իսկ հիմա շարունակում է նկարահանումները»,- հավելեց դերասանը:
Lurer.com-ը վերջնական ապաքինում է մաղթում դերասանուհուն:
Լուսանկարը՝ bravo.am-ի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)