Թոնի Բրեքսթոնին տեղափոխել են հիվանդանոց
Աշխարհ
45-ամյա ամերիկացի երգչուհուն՝ Թոնի Բրեքսթոնին, տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը՝ գայլախտ հիվանդության ծանրացման հետևանքով:
Թոնին ինքն էր երկրպագուներին հայտնել իր առողջական խնդիրների մասին և խոստացել շուտով վերադառնալ. «Ընկերներ, ես առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում եմ՝ կապված գայլախտի հետ: Ես շուտով տուն կվերադառնամ: Շնորհակալ եմ սիրո և աջակցության համար»:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, բժիշկները դրական են տրամադրված. նրանք ասել են, որ առողջական կտրուկ վատթարացումը նմանօրինակ հազվադեպ հանդիպող հիվանդության դեպքում բնական է:
Այս հիվանդությունը բժիշկները երգչուհու մոտ հայտնաբերել էին 2010 թվականին, հայտնում է news.guru.ua-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)