Ադրբեջանական լրտեսական թռիչքներ ԼՂՀ տարածքում
Արցախ
Ադրբեջանի Հանրապետությունն իսրայելցի մասնագետների կողմից լրտեսական անօդաչու ինքնաթիռներ են ուղարկել Իրանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմաններ: Այս մասին տեղեկացնում է PressTV անգլալեզու իրանական լրատվական գործակալությունը:
Հաղորդման համաձայն՝ Ադրբեջանը, օգտվելով ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն ակտիվությունների աճին Աստարա տարածաշրջանում, ինչպես նաև Իսրայելի ռազմական խորհրդատուների ներկայությունը երկրում, օգտագործել է Orbiter ուլտրալուսային անօդաչու ինքնաթիռներ, որոնք լրտեսական գործունեություն են ծավալել Իրանի և Ղարաբաղի սահմաններում:
Համաձայն իրանցի ռազմական մասնագետների տեղեկությունների՝ Ադրբեջանն օգտագործում է նաև Hermes-450 անօդաչու ինքնաթիռներ:
2009-2012 թվականներին Իսրայելը վաճառել է 10 Hermes-450 անօդաչու ինքնաթիռ:
Իսրայելն ու Ադրբեջանը Heron և Searcher հարձակվողկան անօդաչու ինքնաթիռներ ձեռք բերելու 1.6 բիլիոն դոլարի պայմանագիր են ստորագրել:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան