Հիմա բոլորն ամեն ինչ գիտեն․ Զուրաբիշվիլի
ՎրաստանՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին անձամբ է տեղեկատվություն տրամադրել Վրաստանում կատարվող իրադարձությունների մասին։
«Դրանից հետո նրանք չեն կարող ասել՝ ես չգիտեի»,- նշել է Զուրաբիշվիլին։ Ըստ Վրաստանի նախագահի օտարերկրյա պետությունների առաջնորդների հետ ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների թիվը հաշվելի չէ, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցների թիվը գերազանցել է 30 տասնյակը:
«Հիմա բոլորն ամեն ինչ գիտեն։ Դա իմ խնդիրն էր։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, անընդունելի է ցանկացած ժողովրդավարական երկրի համար և բոլորը պետք է արձագանքեն»,- նշել է նա։