Ոչ ոք իրեն թող Աստծո քարտուղարի տեղը չդնի. Քահանա
Հասարակություն
«Աշխարհի վերջ չի լինի: Քրիստոսի երկրորդ գալուստ կլինի, ահեղ դատաստան կլինի, բայց ոչ ոք չգիտե՝ երբ է դա լինելու: Ոչ ոք իրեն թող Աստծո քարտուղարի տեղը չդնի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով աշխարհի վերջի մասին, ասաց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Քահանայի խոսքով՝ պետք չի խուճապի մատնվել, ամեն մարդ պետք է ապրի այնպես, կարծես թե դա իր վերջին օրն է, քանի որ ոք ոք չգիտի՝ հաջորդ օրն ինքը կարթնանա, թե՝ ոչ:
Ասուլիսին ներկա Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ նշեց, որ աշխարհի վերջի մասին լուրերը միայն մարդկային երևակայության և բիզնեսի արդյունք են. «Աշխարհի վերջի մասին խոսվել է մի քանի տարի առաջ՝ 1999-ին, ասում էին՝ այն ժամանակ է լինելու աշխարհի վերջը, սակայն դա չեղավ: Ի դեպ, ըստ մայաների օրացույցի՝ աշխարհի վերջը պետք է լիներ 2003-ին, բայց հետո ասացին, որ սխալ են հաշվարկել, և դա տեղափոխեցին 2012թ. դեկտեմբերի 21-ին»,-նշեց բանախոսը:
Իսկ հոգեբան Աննա Բադալյանն էլ իր խոսքում նշեց, որ աշխարհի վերջի մասին խոսակցությունները հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ մարդկանց վրա թե՛ զանգվածաբար, թե՛ անհատապես՝ առաջացնելով շոկային վիճակ, որի պատճառով մարդու առօրյան կարող է խաթարվել:
«Մարդիկ պետք է մտածեն արարելու, ոչ թե ինքնաոչնչացման մասին»,- շեշտեց հոգեբանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը