ԱՄՆ-ի իշխանություններն առաջարկել են ավտոմեքենաների մեջ սև արկղեր տեղադրել
ԱՄՆ
ԱՄՆ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչակազմը ծրագրում է պարտավորեցնել ավտոարտադրողներին հագեցնել նոր մարդատար և բեռնատար մեքենաները սև արկղերով. այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը: Ինքնագրիչները կպահեն վթարից առաջ մեքենայի արագության, շարժիչի հզորության, անվտանգության բարձիկների վիճակը, նաև ցույց կտան, թե արդյոք վարորդը արգելակը սեղմել է, կամ կապված են եղել ամրագոտիները, թե՝ ոչ:
Իշխանությունները գտնում են, որ «սև արկղների» հավաքած ինֆորմացիան կարող է օգնել փրկել մարդկանց ապագայում, ինչպես նաև՝ պարզել ՃՏՊ-ի մեղավորին. ընդգծում է հեռուստաալիքը: Այդպիսի ինքնագրիչներից մեկը մասնավորապես տեղադրված է եղել Մասաչուսեթսի փոխնահանգապետ Թիմոթի Մյուրեյի ավտոմեքենայում, ով անցած տարի վթարի էր ենթարկվել: Մյուրեյը ոստիկանությանը պատմել էր, որ անվտանգության գոտիները կապված են եղել և նա չի գերազանցել արագությունը: Սակայն սև արկղի տվյալները հերքել են փոխնահանգապետի խոսքերը, և նա ստիպված է եղել վճարել տուգանք 555 դոլարի չափով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)