Թբիլիսիում անկարգությունների գործով ութ մարդ է կալանավորվել
ՎրաստանԹբիլիսիի քաղաքային դատարանը բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ իրականացրած 8 անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, հայտնում է NewsGeorgia-ն։
Երեք ձերբակալվածները (Զվիադ Ցեցխլաձեն, Վեֆիա Կասրաձեն և Վասիլ Կաձելաշվիլին) մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու կամ դրանցում մասնակցելու մեջ։ Նրանց սպառնում է վեցից ինը տարվա ազատազրկում։ Հինգ կալանավորներին (Իրակլի Միմինոշվիլի, Ինսաֆ Ալիև, Թոռնիկե Գոշաձե և Նիկոլոզ Ջավախիշվիլի) սպառնում է չորսից վեց տարվա ազատազրկում՝ խմբակային բռնություններին մասնակցելու հոդվածով։
Ինչպես նշում են փաստաբանները, գործում չկա հանցագործությունը հաստատող իրեղեն ապացույց։ Դատավորը գտավ, որ «հիմնավոր կասկածի չափանիշը» բավարար է նման մեղադրանք առաջադրելու համար։