Թբիլիսիի ցույցերի ժամանակ ձերբակալված օտարերկրացիները վախենում են արտաքսումից
ՎրաստանԹբիլիսիում ցույցերի ժամանակ ձերբակալված օտարերկրյա քաղաքացիները վախենում են արտաքսումից, փոխանցում է NewsGeorgia-ն։
Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունների միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները պահանջում են, որպեսզի Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում վարչական կարգով ձերբակալված օտարերկրյա քաղաքացիներին անհապաղ ներկայանան բաժին։ Գերատեսչության աշխատակիցները նման քայլի իրավական ոչ մի հիմքեր չեն ներկայացնում։ Բացի այդ, նրանց մեծ մասն ունի Վրաստանում մնալու իրավական հիմք:
Միգրացիոն վարչություն կանչվածների թվում է Մեծ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացի, Լիվերպուլի բնակիչ Դենիել Թրևիսը։
Թրեվիսը ձերբակալվել է բողոքի ցույցի ժամանակ՝ ընկերների հետ բարից տուն վերադառնալու ճանապարհին: Նա վարչական կալանքի տակ է մնացել 10 օր։
Թրեվիսն ասում է, որ ձերբակալության ժամանակ իրեն դաժան ծեծի են ենթարկել։
Հինգշաբթի օրը Թրեվիսին կանչել են միգրացիոն ծառայություն։ Նա ենթադրում է, որ դա նշանակում է արտաքսում։