Վատ եղանակը Վրաստանում երթևեկության խնդիրներ է ստեղծել․ NewsGeorgia
Վրաստան
Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Վրաստանի բարձր լեռնային շրջաններում վարորդների համար, փոխանցում է NewsGeorgia-ն։
Ձյան առատ տեղումների պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ճանապարհի 133-158 կմ-ին արգելված է ծանր բեռնատարների տեղաշարժը։ Երթուղու մյուս հատվածներում երթեւեկությունն ազատ է։
Նմանատիպ սահմանափակումներ կան նաև Գոմի-Սաչխերե-Չիատուրա-Զեստաֆոնի ներքին ճանապարհին, ինչպես նաև Քութայիսի-Տկիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհի 39-62 կմ-ին՝ Արևմտյան Վրաստանում։
Քվեմո Քարթլիի շրջանի Նիչբիսի - Դիդգորի - Դիդի Տոնեթի միջպետական ճանապարհին արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժը։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում վատ եղանակը պահպանվելու է մինչև դեկտեմբերի 14-ը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան