Թբիլիսիում բողոքի նոր երթերը կաթվածահար են արել քաղաքի կենտրոնը․ NewsGeorhia (լուսանկար)
ՎրաստանՎրաստանի հարյուրավոր քաղաքացիներ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ, փոխանցում է NewsGeorhia-ն։
Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ծրագրել էին հանրահավաքներ մի քանի վայրերում։ Ավտոմեքենաների երթեւեկությունը կաթվածահար է եղել Վակեի Ճավճավաձեի պողոտայում, Սաբուրթալոյի Կազբեգի պողոտայում և Շարտավայի փողոցներում, ինչպես նաև Վերայի Կոստավայի և Ռուսթավելի պողոտաներում։
Ակցիայի մասնակիցները կրում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, ձերբակալված ցուցարարներին ազատ արձակելու պահանջով պաստառներ և վանկարկում են «Գործադուլ»։
Բողոքի էին դուրս եկել ուսանողներ, ՏՏ ոլորտի աշխատողներ, ֆինանսական ոլորտի աշխատողներ, ստարտափերներ, HR մասնագետներ, երաժիշտներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ, մարքեթոլոգներ։ Այսօր ավելի ուշ նրանց կմիանան իրավաբաններ, բժիշկներ և գինեգործներ։
Մարդկային շարասյուններին ուղեկցում է պարեկային ոստիկանությունը։