Բաթումիում ուժգին փոթորիկը ավերածություններ է հասցրել․ NewsGeorgia
ՎրաստանԲաթումում վերացվում են փոթորկի հետեւանքները։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան ուժգին քամին վնասել է մի քանի բազմաբնակարան շենքերի տանիքներ, տապալվել են ծառեր ու գովազդային վահանակներ, ծովում ուժգին փոթորիկ էր բարձրացել, հայտնում է NewsGeorgia-ն։
Շաբաթ գիշերը սեւծովյան քաղաքի որոշ բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։
Փոթորկի ընթացքում զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հետևանքները վերացնելու համար մոբիլիզացվել են բոլոր համապատասխան քաղաքային ծառայությունները։
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել։ Վատ եղանակի պատճառով Վրացական երկաթուղին չեղարկել է դեկտեմբերի 14-ին նախատեսված ուղևորատար չվերթների մեծ մասը։