Միխեիլ Կավելաշվիլին կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահը
Վրաստան
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին ստացել է Վրաստանի նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ 200 ձայնը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնածողովի տվյալներից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ընդհանուր առմամբ, ըստ ԿԸՀ ներկայացուցիչների, ստացվել է 225 քվեաթերթիկ, որոնցից մեկն անվավեր է։
Վրաստանում այսօր տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Սա Վրաստանի պատմության մեջ առաջին ընտրություններն են, երբ նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ