Ոչինչ չի եղել, ոչ ոք ոչ մեկին չի ընտրել․ Զուրաբիշվիլի
ՎրաստանՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել բողոքի երթ կազմակերպած մայրերին, ովքեր դեմ են Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից հրաժարվելու «Վրացական երազանքի» որոշմանը և չեն ճանաչում խորհրդարանում անցկացված նախագահական ընտրությունների օրինականությունը, գրում է Apsny.ge-ն։
«Դուք միակ նախագահն եք, մենք չենք ճանաչում ոչ լեգիտիմ Կավելաշվիլիին»,- ասել են երթի մասնակիցները։
«Ոչինչ չկա։ Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել։ Ոչինչ չի եղել»,-ի պատասխան՝ ասել է Զուրաբիշվիլին։
«Շնորհակալություն երիտասարդներին, եկեք շնորհակալություն հայտնենք նրանց հանուն երկրի ապագայի պայքարելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։