Վրաստանում հնդկական ռեստորանում 12 մարդ է մահացել
ՎրաստանՎրաստանի Գուդարի բարձր լեռնային հանգստավայրում հնդկական ռեստորանում հայտնաբերվել է 12 մարդու դի, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։
Մահացածներից 11-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հաղորդվում է, որ նրանք աշխատանքի են ընդունվել այդ հաստատությունում և բնակվել այնտեղ՝ երկրորդ հարկում։
Մահվան հավանական պատճառը դժբախտ պատահարն է։ Դիակների վրա բռնության հետքեր չեն եղել։ Հայտնի է, որ աշխատողների սենյակների մոտ՝ փակ սենյակում, աշխատում էր գեներատոր։ Այն գործարկվել է էլեկտրաէներգիայի անջատումից մեկ օր առաջ։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
«Այս փաստի առնչությամբ ակտիվորեն կատարվում են քննչական գործողություններ, տեղում աշխատում են դատաբժշկական փորձագետները, կատարվում են հարցաքննություններ»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը):