Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել 

Զարուհի Փոստանջյան. «Մադաղիսի գործը կոծկող հիմնական հեղինակներից մեկը Գագիկ Ջհանգիրյանն է»

Հարցազրույցներ

-Տիկին Փոստանջյան, երկու օրից Մադաղիսի գործը, կարելի է ասել, մտնում է վերջնական փուլ և մեղադրյալների պաշտպանները պետք է ներկայանան պաշտպանական ճառով, ի՞նչ եք ակնկալում:

-Ձեր հարցադրման հետ համամիտ չեմ, որովհետև շուրջ 9 տարի է, ինչ այս գործը ընթանում է, տեղափոխվում է վարչական այս ատյանից այն ատյան և մենք չենք կարող ասել, որ սա վերջնական փուլն է: Վերջնական փուլը կլինի միայն այն ժամանակ, երբ իմ պաշտպանյալները կստանան կրած վնասների արդարացի փոխհատուցում՝ թե բարոյական, թե նյութական, թե ֆիզիկական: Բարոյական վնասների փոխհատուցումը ստանալու դեպքում միայն կհամարենք, որ վերջնական փուլ ենք մտել, և դեռ ավելին՝ մենք կարող ենք արձանագրել վերջնական փուլ, երբ կոծկելու և գործի նախաքննությունը շեղելու մասով իրական մեղավորները նստեն մեղադրյալի աթոռին, իսկ տվյալ դեպքում մենք կարող ենք ասել՝ ևս մեկ անգամ ականատեսն ենք, որ Հայաստանի Հանրապետությունում չի գործում դատական համակարգը և դեռ ավելին՝ ունենք արդարադատություն իրականացնել բացարձակապես անկարող դատարաններ: Ի դեպ, պետք է ասեմ, որ վերջերս ՀՀ կառավարությանը արդեն երկրորդ հարցաշարն է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը. շուրջ մեկ տասնյակ հարց, որով ՀՀ կառավարությունը պետք է պատասխան տրամադրի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, թե ինչ է տեղի ունեցել:

Կառավարությունը եթե ճշմարտացի պատասխանի, ապա պետք է ասի, որ իրավապահ մարմինները բացարձակապես  գործել են օրենքից դուրս, կտտանքներով կորզել են ցուցմունքներ, դրանք դրել են մեղադրանքի հիմքում և դեռ ավելին՝ պետք է պատասխան տան հետագայում՝ 2006 թվականին վճռաբեկ դատարանի կողմից արձակված դատական ակտի հետագա ընթացքի համար, իսկ դատական ակտի հետագա ընթացքը տեսնում ենք այսօր. որևիցե կերպ ոչինչ չի փոխվել, նույն իրավապահ մարմինները նույն մեղադրանքը ուղղակի փորձում են առաջ մղել, այս անգամ՝ աճպարարությամբ փոխելով, թե իբրև երկու շարքային զինծառայողների կողմից ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հետևանքով է առաջ եկել մահը:

-Տիկին Փոստանջյան, եթե չեմ սխալվում, ժամանակին Գագիկ Ջհանգիրյանն էր այս գործով դատախազը:

-Այս գործը կոծկելու, շեղելու, իսկական մեղավորներին թաքցնել փորձելու (ինչը այս պահին, կարելի է ասել, հաջողվել է) հիմնական հեղինակներից մեկը նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն է, ով հավանաբար այսօր էլ ունի որոշակի լծակներ՝ գործի քննության վրա ազդելու համար:

-Տիկին Փոստանջյան, ժամանակին այս հարցով կարծես թե բեկում մտավ, ի՞նչն էր պատճառը, որ նորից թարմացրեցին գործը:

-Նորից եմ ասում, հիմնական պատճառն այն է, որ մեր դատական համակարգը անկարող է իրականացնել արդարադատություն, երկրորդը՝ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավված այս գործի մեջ, երրորդը՝ մենք բազմիցս ականատես ենք եղել (2004 թվականին նույնպես), որ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները ներգրավված են լինում քաղաքական գործընթացների մեջ: Հիմնական անձը՝ Իվան Գրիգորյանը, ում վերաբերյալ կային ցուցմունքներ, որ տեսել են, թե ինչպես է նա սպանություն կատարել, ժամանակին ներգրավված է եղել քաղաքական գործընթացների մեջ և հենց այդ անձին քողարկելու, կոծկելու նպատակն է, որ այսօր նաև հանգեցնում է նրան, որ իրական մեղավորները չբացահայտվեն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի
Ամենադիտված