Ալեկո Էլիսաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել․ NewsGeogia
Վրաստան
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլիի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է՝ գրավով ազատ արձակմամբ։ Այս մասին հայտնում է NewsGeogia-ն։
Գրավի չափը սահմանվել է 4 հազար լարի։ Ընդդիմադիրն արդեն ազատ է արձակվել։ Դատախազությունը դիմել է խափանման միջոցը մեղմելու համար։
Փաստաբանները պահանջել են ընդհանրապես չեղարկել խափանման միջոցը՝ նշելով, որ հանցագործություն չի եղել, իսկ Էլիսաշվիլին գործել է ինքնապաշտպանության նպատակով, ավելին, ինքն է տուժողը։
Քաղաքի կենտրոնում կոնֆլիկտ էր տեղի ունեցել Էլիսաշվիլիի և Ադրբեջանցիների ազգային կոնգրեսի նախագահ, «Վրացական երազանքի» ակտիվ աջակից, 70-ամյա Ալի Բաբաևի միջև։ Էլիսաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել «քաղաքական գործունեության հետ կապված բռնություն գործադրած անձին հետապնդելու համար»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru