Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ԲՀԿ այլընտրանքացումն ու «ԲԱՄՕ»-ի Հակոբի աներոջ կերպարանափոխումները

Վերլուծական

ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր կամ այլընտրանքային կեցվածքին համահունչ հետաքրքիր կերպարանափոխումներ են գրանցվում նաև այս խմբակցության պատգամավորների շարքերում: Այսպես, ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Վահագն Մախսուդյանը, ով օրենսդիրի փառքին արժանացել է բացառապես իր փեսայի՝ «ԲԱՄՕ» ընկերության սեփականատերերից Հակոբ Մուրադյանի շնորհիվ (Մախսուդյանի դուստրը Մուրադյանի կինն է) ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում անճանաչելիորեն փոխվել էր:

Այս պատգամավորը երբևէ աչքի չի էլ ընկել բոցաշունչ ճառերով, ակտիվությամբ, որևէ մեկը նրան տեսնելիս երբևէ գլխի չի էլ ընկնի, թե այդ՝ անգամ արտաքնապես աչքի չընկնող անձնավորությունը ՀՀ օրենսդիրներից մեկն է: Մինչդեռ նախորդ քառօրյային «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրինագծի փոփոխությունների քննարկման ժամանակ Մախսուդյանը պարզապես «կրակ էր կտրել»: Պատգամավորը չէր հանդարտվում և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից գրեթե «պատիվ էր պահանջում», թե ինչո՞ւ ապօրինի շինարարություն անողները, կանաչ տարածքներ փչացնողներն ավելի խիստ պատիժների չեն ենթարկվում: Նախարարը բացատրում էր պատգամավորին, որ տուգանքներն այդքան էլ քիչ չեն՝ 50 հազար, 100 հազար, 200 հազար. միջին վիճակագրական քաղաքացու համար սրանք բավական խոշոր գումարներ են, իսկ, ինչպես հայտնի է, ապօրինի շինարարության մեջ մեղադրվում են անգամ սեփական բնակարանի դուռ ու պատուհան փոխողները: Բավական է մարդը մի փոքր շինարարություն սկսի իր տանը, միանգամից հայտնվում են տարաբնույթ տուգանողներն ու տուգանում կամ համաձայնվում «չտուգանել»՝ տուգանքին չզիջող գումարի դիմաց:

Բայց դատելով մարտունեցի մեծահարուստ փեսայի շնորհիվ երևանցի և, ըստ երևույթին, արդեն իրեն պատրիկների խավին դասող պատգամավորի զայրույթից՝ այդ տուգանքը նրա համար չափից ավելի քիչ էր: «Հնարավոր չի՞ խստացնել, թե չէ ի՞նչ է՝ տուգանքը մուծում է ու էլի շարունակում իր շինարարությունը»,– ըստ երևույթին՝ պատգամավորի սիրտը «գիլյոտին» էր ուզում: «Չենք կարող, որովհետև հետագայում եվրոպական դատարաններում պրոբլեմներ կունենանք»,- հանգիստ բացատրում էր նախարարը:

Նման կերպարանափոխումն իսկապես զարմանալի էր, սակայն երբ հետաքրքրվեցինք հիշյալ պատգամավորով, պարզվեց, որ «չուզողությունն ու չկամությունն» այդքան էլ նորություն չեն այս անձնավորության համար: Համագյուղացիներն ավելի շատ զարմացան մեր զարմանքի վրա և պատմեցին, որ Մախսուդյան Վահագին բոլորն են ճանաչում և որ նա այն անձնավորությունն էր, որ տրանսպորտային ճգնաժամի տարիներին, երբ գյուղից շրջկենտրոն՝ Մարտունի փոխադրող տրանսպորտ չկար և բոլորը փորձում էին իրար ձեռք մեկնել ու շրջկենտրոն գնացողներն անպայման համագյուղացի ուսանողներին ու աշխատողներին էլ էին տանում իրենց հետ, Մախսուդի Վահագը (այսպես են նրան կոչում գյուղում) այն մարդն էր, որ ամեն օր գործի էր գնում Մարտունի դատարկ ավտոմեքենայով՝ ուշադրություն չդարձնելով ճանապարհին կանգնած ու ցրտաշունչ ձմռան օրերին մրսող ջահել ուսանողներին: Ի դեպ, խորհրդարանական անցած ընտրություններին Զոլաքարում տեղի ունեցած միջադեպը ևս այս պատգամավորի համախոհներն էին հրահրել. երբ համագյուղացիներին պարտադրել էին ընտրել իրենց թեկնածուին ու ԲՀԿ-ին, վերջիններս հակադարձել էին, թե՝ «էսքան տարի ի՞նչ ենք տեսել նրանից, որ ի՞նչ ընտրենք»:

Իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, փեսայի շնորհիվ ԲՀԿ ցուցակ «սողոսկած» նույն անձնավորությունը փորձում է իրեն ընդդիմադիր կամ այլընտրանքային, այսինքն՝ կառավարության օրինագծերին դեմ արտահայտվող պատգամավորի կեցվածք ապահովել՝ ի դեպ, չհասկանալով անգամ, որ իր պահանջներն ու վրդովմունքը տրամագծորեն հակառակ են ժողովրդի շահին: Էլ չենք խոսում արտադրողի շահից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած՝ նույնիսկ փոքր արտադրություն դնող ու արտադրամաս կառուցողն առաջին հերթին բախվում է հենց ապօրինի շինարարության համար գանձվող տուգանքների հետ: Փաստորեն, եթե կառավարությունը տուրք տա այլընտրանքային-ընդդիմադիր պատգամավորի պահանջներին, ապա հայրենական արտադրողների «մայրիկը» ընդհանրապես հայտնվելու է «խորը սգի» մեջ:

Քանի դեռ վերջնականապես չի հստակեցվել ԲՀԿ մարտավարությունը, նման անակնկալ բացահայտումների երևի թե դեռ շատ ենք ականատես լինելու: Սա պարզապես կերպարանափոխման մի շարքային օրինակ էր այն բանի, թե ինչ է լինում, երբ մարդն արհեստականորեն մի կարգավիճակից անցում է կատարում մեկ այլ կարգավիճակի՝ առանց իրական վաստակ ունենալու: Ի դեպ, Վահագն Մախսուդյանը այն պատգամավորներից մեկն է նաև, ով Երևանում ունենալով սեփական առանձնատուն (բնականաբար, դարձյալ փեսայի շնորհիվ) ամեն ամիս պարտաճանաչորեն նաև պետական բյուջեն է դատարկում՝ ստանալով մարզերից եկող և օրենսդիր աշխատանքի համար Երևանում տուն վարձելու համար պատգամավորներին հատկացվող գումարը:

Ինչպես տեսնում ենք, եթե հաստատվեն Ծառուկյանի նախագահական հավակնությունները (իսկ դրանք դեռ պաշտոնապես չեն հերքվել), կարելի է փաստել, որ ԲՀԿ առաջնորդն ավելի քան յուրահատուկ թիմով է ձգտում նվաճել ժողովրդի համակրանքը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված