ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու շուրջ
ՎրաստանԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել Վրաստանի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու շուրջ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
«Պատժամիջոցների սահմանման համար մեզ, ցավոք, միասնություն է պետք, որն առայժմ չկա», – հայտարարել է Կալասը:
ԵՄ պաշտոնյան հաստատել է, որ վրացական ղեկավարության դեմ անհատական պատժամիջոցներն արգելափակել են Հունգարիան և Սլովակիան: «Վրացական երազանք» կուսակցության դեմ պատժամիջոցներին դեմ են արտահայտվել նաև Լյուքսեմբուրգը և մի շարք այլ երկրներ: