Մարդու իրավունքներին նվիրված օլիմպիդա
Հասարակություն
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ դատախաղ «ՀՀ քաղաքացիություն չունեցող սփյուռքահայերի համար անվճար բարձրագույն կրթությունը Հայաստանում» թեմայով:
Դատախաղից առաջ բացման խոսքով հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով կարևորեց դպրոցներում մարդու իրավունքների կրթությունը և նշեց, որ նմանատիպ օլիմպիադաները խթանում են մարդու իրավունքների ոլորտում դպրոցականների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն էլ խոսեց ԵԱՀԿ գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի մասին:
Շուրջ 40 րոպե տևած խաղի ընթացքում հայցվոր և պատասխանող թիմերի բաժանված դպրոցականները, ովքեր ընտրվել էին դեկտեմբերի 9-ին կայացած օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով, թեմայի շուրջ հանդես եկան իրենց դիրքորոշումներով, հնչեցրին թեմային առնչվող հարցեր և պատասխաններ:
Դատարանի կազմը, որը բաղկացած էր Պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպաններից, ողջ խաղի ընթացքում հարցերի միջոցով փորձում էր ավելի հստակեցնել կողմերի դիրքորոշումները, իսկ խաղի ավարտին, նախորոք որոշված հստակ չափանիշների համաձայն ընտրվեց հաղթող թիմը' Ռիմա Ղազարյան՝ Երևան, Լիլիթ Մաթևոսյան-Գեղարքունիքի մարզ, Մարգարիտա Ղազարյան' Սյունիքի մարզ:
Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը խաղի վերջում դպրոցականներին բաժանեցին նվերներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը