Անահիտ Սիմոնյանի նախկին փեսան ինքնասպան է եղել՝ ինքնաձիգից իր գլխին կրակելով
Հասարակություն
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում երեկ՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00.30-ին, 33-ամյա տղամարդ է ինքնասպանություն գործել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ 33-ամյա Հրայրն ինքնասպանություն է գործել իր մոտ ապօրինի պահվող, ջնջված համարներով ինքնաձիգից՝ գլխին կրակելու միջոցով:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ինքնաձիգն առգրավված է, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:
News.am–ի տեղեկություններով՝ 33-ամյա Հրայրն ամուսնացած է եղել երգիչ Հայկոյի կնոջ՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ հետ: Արդեն 5 տարի է՝ նրանք ամուսնալուծված են, ունեն 8 տարեկան զավակ, ինչը հաստատել է նաեւ Անահիտ Սիմոնյանը:
Ամուսնալուծությունից հետո Հրայրը չէր ամուսնացել, ապրում էր մենակ եւ չէր աշխատում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը