Դիանա Գուրցկայան «տեսնում է» Սիլվա Հակոբյանի երգի միջոցով (տեսանյութ)
Հասարակություն
Երեկ Մոսկվայում կայացած համերգի ժամանակ երգչուհի Դիանա Գուրցկայան ներկայացրել է Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը:
Esyes.am-ի հետ զրույցում Սիլվան պատմեց, որ Դիանան միջոցառման կազմակերպիչներին խնդրել է հայկական երգ կատարել, սակայն չի նշել, թե որ ստեղծագործությունն է ներկայացնելու: Երբ Դիանան ուղարկել է երգի ձայնագրված տարբերակը, ընտրությունն անակնկալ է եղել նաև կազմակերպիչների համար:
«Շատ էի հուզվել, ինձ համար մեծ անակնկալ էր: Երգելուց հետո նա ասաց, որ այս երգով տեսնում է»,- պատմեց Սիլվան և նշեց, որ այդ հանգամանքն իր համար շատ կարևոր էր: Սիլվայի համար անակնկալ է եղել, որ Դիանան ծանոթ է եղել իր ստեղծագործությանը. «Երգելիս նկատում էի, որ փորձում է ինձ պես կատարել՝ իհարկե պահպանելով մատուցման իր ոճը»:
Ետնաբեմում Սիլվան և Դիանան հանդիպել են: «Նա ինձ շոշափեց և ասաց, որ հենց այսպիսին էր պատկերացնում՝ նիհարիկ ու փոքր-մոքր: Դիանան ինձ ասաց նաև, որ զարմանում է՝ ինչպես կարող եմ այսքան փոքր մարմին ունենալ, բայց այդպես հոգով երգել»,- մեծ ոգևորությամբ պատմեց Սիլվան: Ի դեպ, Դիանան խնդրել է նաև Սիլվայի կոնտակտներն ու առաջարկել համագործակցել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը