Ստին էլ չափ կա. ռեկտորը՝ «Կյանքի խոսք» աղանդին հարելու մասին
Հասարակություն
Միացյալ Երիտասարդական Լիգան այսօր հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Անանիա Շիրակացի համալսարանի ռեկտոր Ս. Աֆյանը «Կյանքի խոսք» աղանդի անդամ:
«Մի քանի օր առաջ ՄԵԼ-ին դիմել էր մի աղջիկ, ով սովորում է այդ համալսարանի 3 կուրսում և տեղեկացրել, որ այդ բուհում ռեկտորի իմացությամբ կատարվում է քարոզ: Բացի այդ նշել էր, որ այդ համալսարանի հովանավորն է ԺԱԿ կուսակցությունը, որի մշտական դարձած միջոցառումներին մասնակցելով, այդ համալսարանի ուսանողները մշտապես ենթարկվում են անհանդուրժողականության՝ լինելով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ համալսարանի ռեկտորը մի անգամ հայկական լրատվականներից մեկում հերքել էր ՄԵԼ-ի կողմից հրապարակված տեղեկությունը՝ որակելով բացահայտ սուտ, ապա Միացյալ Երիտասարդական Լիգան պահանջում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, որպեսզի անհապաղ ազատեն այդ մարդուն իր զբաղեցրած պաշտոնից»,- նշվում էր կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Mamul.am-ը փորձել է պարզաբանում ստանալ համալսարանի ռեկտոր Ս. Աֆյանից, ինչին ի պատասխան վերջինս ասել է. «Դա բացարձակ սխալ է: Նման բան չկա: Ստին էլ չափ կա: Իրենք հավանաբար անձնական հարցեր ունեն ինձ հետ, փորձում են նման կերպ լուծել: Բայց դա իրականության հետ որևէ կապ չունի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը