Ընդդիմության միասնական թեկնածու չի լինի
Հայաստան
Lurer.com–ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր ենցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ո՞վ կլինի ընդդիմության միասնական թեկնածուն»։
Հարցվածների մեծամասնությունը՝ 36%-ը (1652 ձայն), կարծում է, որ նախագահական ընտրություններին ընդդիմությունը չի ունենա միասնական թեկնածու։ 32%-ը (1469 ձայն) գտնում է, որ ընդդիմության միասնական թեկնածուն կլինի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ 25%-ի (1148 ձայն) կարծիքով՝ ընդդիմության թեկնածուն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է։ Նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածու լինելու ամենաքիչ հնարավորություններն ունի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 7% (322 ձայն)։
Նշենք, որ հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 4591 ընթերցող։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի