Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ են կիրառվելու․ ԱՄՆ Պետքարտուղարություն
ՎրաստանԱմերիկյան ներկայիս վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ՝ մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դուք տեսաք, թե ինչպես ենք մենք խստացրել մեր արձագանքը` ներառելով լրացուցիչ պատժամիջոցներ», - ասել է Միլլերը՝ մեկնաբանելով իրավիճակը Վրաստանում։
«Չեմ ասի, թե կոնկրետ ինչ բնույթ կունենան այդ պատժամիջոցները, բայց, այո, մինչև մեր լիազորությունների ժամկետի ավարտը՝ մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Վրաստանի կառավարության դեմ»,- ընդգծել է ԱՄՆ ԱԳՆ ներկայացուցիչը։