«168 ժամ». ՀԱԿ-ը կմնա՞ միայնակ
Հայկական Մամուլ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անորոշ կեցվածքը և նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու նրա հնարավոր որոշումը նոր իրավիճակ է ստեղծել ՀԱԿ-ում: «168 ժամ»-ը գրում է, որ այստեղ սկսել են ակտիվորեն քննարկել սեփական թեկնածուով մասնակցելու հնարավորությունը և կրկին պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի:
ՀԱԿ-ում մինչև այժմ նախատեսում էին, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, իսկ իրենք կպաշտպանեն նրա թեկնածությունը, որպես ընդդիմության միասնական թեկնածուի: Բայց եթե Ծառուկյանը չառաջադրվի, իրենք ստիպված են լինելու միայնակ պայքարել «ավազակապետության տապալման» համար, քանի որ չեզոքությունը կնշանակի, որ ՀԱԿ-ն ընդունում է ավազակապետության գոյությունը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին