«Առավոտ». ՔԿՀ-երում բարեփոխումները ձևական բնույթ կրեցին
Հայկական Մամուլ
«Հայաստանում 2001-ին մեծ հույսեր աոաջացան, որ քրեակատարողական համակարգում լուրջ բարեփոխումներ կլինեն, երբ այդ համակարգը փոխանցվեց արդարադատության նախարարության ենթակայությանը: Սկզբում մեծ էին հույսերը, քանի որ համակարգը բավականին թափանցիկ դարձավ: Բայց այս 10 տարվա ընթացքում պարզվեց, որ դա ավելի շատ ձևական բնույթ կրեց, չնայած որոշ դրական բաներ էլ տեղի ունեցան, նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում՝ Վանաձորում և այլն, բայց դրանք էական դեր չխաղացին այն հիմնախնդիրների հարցում, որ առկա են»,- երեկ «Առավոտ»-ի հետ խոսելով Հայաստանում ազատազրկվածների իրավունքների մասին՝ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին