«Ժողովուրդ». Նոր Նորքի նախկին ոստիկանապետը սկսել է «միջնորդներ» փնտրել
Հայկական Մամուլ
Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, որն անցած ուրբաթ հեռացվեց աշխատանքից՝ հանցագործություններ թաքցնելու համար, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն սկսել է «միջնորդներ» փնտրել, որպեսզի ՀՔԾ-ում իրականացվող քննությունը լավ ավարտ ունենա: Բացի այդ, Մեհրաբյանի եղբայրը, որն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում, ՌԴ բարձրաստիճան աշխատակիցներին է դիմել, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրեն՝ հերթական անգամ ների Մեհրաբյանին: Լուրեր կան նաև, որ Մեհրաբյանի «մեջքին կանգնած» է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ընկերների միջնորդությամբ:
Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ՝պարզելու, թե ինչու պաշտոնանկ արվեց Ա. Մեհրաբյանը: «Իհարկե, սխալներ էլ են ունենում, բացթողումներ էլ են լինում, պատժվում են էլ, իրենց սխալներն էլ են ընդունում, հետո էլ նշանակում էլ է լինում»,- նշեց ոստիկանապետը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին