«ՀԺ». Եթե մարդը չի հայտարարել, որ առաջադրվելու է, ինչպե՞ս կարող է հայտարարել, որ փոշմանել է. Ծառուկյանի խոսնակ
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը տեղեկություն է տարածվել, որ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո իշխանական շրջանակներում սկսեցին խոսել, թե ԲՀԿ նախագահը փոշմանել է և նախագահի թեկնածու չի առաջադրվելու: Նման լուրեր հայտնվեցին նաև կայքերում: Երեկ, երբ «ՀԺ»-ի թղթակիցը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից մեկնաբանություն է խնդրել Ծաոուկյանի փոշմանելու մասին լուրերի վերաբերյալ, ստացել է հետևյալ պատասխանը. «Պարոն Ծառուկյանը երբևէ չի էլ հայտարարել, որ առաջադրվելու է և, համապատասխանաբար, նաև փոշմանելու վերաբերյալ հայտարարություն չի եղել, դրանք երկուսն էլ`և առաջադրվելու, և փոշմանելու վերաբերյալ խոսակցություններն ընդամենը լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված վարկածներ են. ընդամենը`ոչ ավելին: Եթե մարդը չի հայտարարել, որ առաջադրվելու է, բնականաբար` ինչպե՞ս կարող է հայտարարել, որ փոշմանել է: Կհայտարարի, երբ ամեն ինչ պարզ կլինի»: Երեկ երեկոյի դրությամբ ԲՀԿ նախագահի կողմից դեռ որևէ հայտարարություն չէր արվել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին