Կոլորադո նահանգը ևս օրինականացրեց մարիխուանան
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում դեկտեմբերի 10-ից կարելի է մարիխուանա օգտագործել: Համապատասխան օրենքը երկուշաբթի օրը ստորագրել է նահանգապետ Ջոն Հիքենլուփերը:
Կոլորադոյի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները թույլ են տալիս 21 տարեկան և բարձր քաղաքացիներին անձնական նպատակներով աճեցնել, օգտագործել և ունենալ մարիխուանայի ոչ մեծ քանակություն: Ընդ որում, թեթև թմրանյութի առք ու վաճառքը մնում է անօրինական: Վաշինգտոն և Կոլորադո նահանգներում ամերիկացիները կողմ են քվեարկել այս թմրանյութին նոյեմբեր ամսին կայացած հանրաքվեի ժամանակ, սակայն Վաշինգտոնում մարիխուանա ունենալը հնարավոր եղավ արդեն դեկտեմբերի 6-ին: Մարիխուանայի օրինականացման կողմնակիցները համարում են, որ նահանգի փոփոխված օրենքը չի խախտում դաշնային օրենսդրության դրույթները, որն առաջվա նման արգելում է թմրանյութի յուրաքանչյուր տեսակի օգտագործում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)