Վրաստանը խոստացել է փոխել օտարերկրյա գործակալների մասին օրենքը․ Բերսեն
ՎրաստանԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալենա Բերսեն Թբիլիսի կատարած այցից հետո ասել է, որ Վրաստանի իշխանություններից խոստում է ստացել փոխել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, գրում է GeorgiaNews-ը։
«Կառավարությունը խոստացել է փոխել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի բովանդակությունը։ Աշխատանքային խումբ կստեղծվի Վրաստանի և Եվրախորհրդի ներկայացուցիչներից, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովից, և կորոշվեն փոփոխություններ, որոնք պետք է կատարվեն օրենսդրության մեջ»,- ասել է Բերսեն։
Այս տեղեկությունը ճեպազրույցում հաստատել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա վրաց ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Բերսեին և պատրաստակամություն հայտնել համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ։ Նրա խոսքով, այս գործընթացում վրացական կողմը կպահանջի «հիմնավորել», թե «որ տեղում է այս օրենքը խախտում իրավական սկզբունքները»։