Վրաստանում փոխվարչապետ է նշանակվել ՆԳՆ ղեկավարը․ ՏԱՍՍ
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակել է կառավարության փոխվարչապետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, ուրբաթ՝ դեկտեմբերի 20-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վրաստանի վարչապետը ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակել է Վրաստանի փոխվարչապետ։ Համապատասխան հրամանն այսօր ստորագրել է Իրակլի Կոբախիձեն»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Կոբախիձեն Գոմելաուրիին նշանակել է այդ պաշտոնում այն բանից հետո, երբ նա հայտնվել է բրիտանական և ամերիկյան պատժամիջոցների տակ։
Այժմ Վրաստանի կառավարությունում կլինեն երեք փոխվարչապետեր։ Առաջինը էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին էր, երկրորդը՝ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի