Նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը
Հասարակություն
2013 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը, որի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Այս մասին տեղեկանում ենք Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Կկանոնակարգվեն հղիների/ծննդաբերների և երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես, ֆիզիոլոգիականնորմալ ընթացքով, առանց ռիսկի հղիների/ ծննդաբերների ծննդաբերությունը, ինչպես նաև հիվանդ երեխայի վիճակից ելնելով Երևանի մանկական հիվանդանոցներում և/կամ մասնագիտացված բաժանմունքներում բուժում չպահանջող դեպքերում, նրանց բուժօգնությունը կկազմակերպվի մարզային հիվանդանոցներում' վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ երեխայի հիվանդության կապակցությամբ, կամ ծննդաբերության հետ կապված, բժշկական կազմակերպությունը կարող է ընտրվել ըստ երեխայի/կնոջ բնակության վարչական տարածքի. մարզի բնակիչը' իր մարզում, Երևանի բնակիչը' Երևանում:
Ռիսկի խմբի հղիների/ծննդաբերների և ըստ երեխայի հիվանդության ախտորոշման ու ծանրության աստիճանի, Երևան ուղեգրվածների բուժօգնությունը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում' անվճար։ Բոլոր այն դեպքերում, երբ մարզում բնակվող հղին/ծննդաբերը կամ հիվանդ երեխայի ծնողը առանց բժշկական ցուցումների և/կամ առանց ուղեգրի, կդիմի Երևանում տեղակայված բուժհաստատություն (ծննդատուն, մանկական հիվանդանոց/բաժանմունք), բժշկական ծառայությունները կմատուցվեն վճարովի սկզբունքով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը