Մալիի ձերբակալված վարչապետը հրաժարական է տվել
Աշխարհ
Մալիի ձերբակալված վարչապետ Շեյխ Մոդիբո Դիարան հայտարարել է հրաժարականի մասին. հաղորդում է Agence France-Presse-ը: Վարչապետի հայտարարությունը հրապարակվել է դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան: Իր որոշման պատճառները Մալիի կառավարության ղեկավարը չի հայտնել:
Շեյխ Մոդիբո Դիարան դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր իր տանը 2012–ին երկրում իշխանությունն իր ձեռքը վերցրած Ամադա Սանոգոյի հրամանով:
Դիարան, ով ղեկավարում էր Microsoft-ի աֆրիկյան մասնաճյուղը, գլխավորել էր Մալիի անցումային քաղաքացիական կառավարությունը 2012-ի ապրիլի 17-ին: Երկրի նախորդ ղեկավարությունն Ամադու Թումանի Տուրեի գլխավորությամբ տապալվել էր 2012 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում: Ամադու Սանոգոյի գլխավորությամբ խունտան մեղադրում էր Տուրեին համատարած կոռուպցիայի մեջ, ինչպես նաև երկրի հյուսիսում ապստամբությունը ճնշել անկարող լինելու մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)