Գյումրիում շատերն իրենց երեխաների գոյությունը պահպանում են այլոց բնակարաններում աշխատելով (տեսանյութ)
Հասարակություն
Գյումրիում տիրող համատարած գործազրկության, անօթևանության և աղքատության պայմաններում առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքների վիճակը:
«Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունները տրամադրելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում է պարբերաբար այցելություններ կատարել այդ կարգավիճակում գտնվող ընտանիքներին:
Կազմակերպության դիտարկումները ցույց են տալիս, որ միայնակ մայրերն իրենց ընտանիքների գոյությունը պահպանում են հիմնականում տարբեր անձանց բնակարաններում աշխատելով և նույնիսկ հեռավոր գյուղերում այս կամ անհատի անասուններին պահելով ու միայնակ մեծահասակներին խնամելով:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում երկու որդիների միայնակ մայր Զոյա Սիմոնյանը պատմում է իր ընտանիքի ապրելու հիմնական միջոցների մասին:
shirakcentre.org


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը