«Խոսրովի անտառ» -ը ժամանակավոր տնօրեն ունի
Հայաստան
Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության«ՙԽոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:
Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:
Հրաչյա Հովակիմյանը աշխատել է.
1992-1994թթ. Խոսրովի պետական արգելոցում որպես պահպանության գծով փոխտնօրեն:
1994-2004թթ. Ղեկավար պաշտոններ «Հայանտառ» պետական ձեռնարկությունում:
2004թ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ:
2006-2007թթ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական:
2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ:
Հրաչյա Հովակիմյանը 1983-1988թթ սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի