Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահը վրա կհասնի ապրիլին. Վենեսուելացի բժիշկ
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, ում մոտ կրկին չարորակ ուռուցք են հայտնաբերել, ապրելու համար մի քանի ամիս ժամանակ է մնացել: Նրա վախճանը բժիշկները կանխատեում են 2013թ. ապրիլին: Այս մասին կոլումբիական ռադիոյին հայտնել է ԱՄՆ-ում գտնվող վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆաել Մարկինան. տեղեկացնում է Риа Новости-ն:
Բժիշկը հայտնի է Վենեսուելայի նախագահի առողջական վիճակի մասին իր կատարած ախտորոշումներով և ծանոթ է Չավեսին բուժող բժշկական անձնակազմի հետ ինչպես Հավանայում, այնպես էլ Կարակասում: «Նախագահին մնացել է ապրելու միայն մի քանի ամիս, ցավոք, չարաբաստիկ վախճանն արդեն մոտ է, այն վրա կհասնի 2013թ ապրիլին»,-հայտարարել է Մարկինան:
Վենեսուելայի նախագահը երկուշաբթի մեկնել էր Կուբա՝ կապված առողջական վիճակի վատթարացումների հետ: Շաբաթ օրը նա հայտարարել էր, որ կարիք ունի ևս մեկ վիրահատության, վստահեցնելով, որ այն հաջող ընթացք կունենա: Այսուհանդերձ, Չավեսը տվել է մարդու անունը, ով փոխարինելու է իրեն իր մահվան դեպքում: Այդ մարդն է Վենեսուելայի փոխնախագահ ԱԳ նախարար Նիկոլաս Մադուրոն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)