Մողեսի հնագույն տեսակը ստացել է Օբամադոն անունը ԱՄՆ-ի նախագահի պատվին
ԱՐԽԻՎ
Յելի համալսարանի գիտնականները որոշել են ԱՄՆ-ի վերըտնրված նախագահի պատվին անվանել մոտ 65 մլն տարի առաջ վերացած մողեսի տեսակ: Այժմ մոտ 30 սմ երկարությամբ մողեսը, որը սնվում էր միջատներով, կունենա օբամադոն անունը:
ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում հրապարակված հոդվածում այս մողեսի օրինակով գիտնականներն ապացուցում են, որ վերացել են ոչ միայն դինոզավրները, այլ նաև ավելի փոքր կենդանիներ, մասնավորապես՝ մողեսները: Ավելի վաղ համարվում էր, որ ոչ մեծ արարածներն առնվազն 450 գրամ քաշով կարողացել են կենդանի մնալ. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ընդ որում, գիտնականները նշել են, որ իրենց քայլերում որևէ քաղաքական ենթատեքստ չկա. «Եթե Օբաման պարտվեր ընտրություններում, մենք կհայտնվեինք բավականին բարդ իրավիճակում: Այդ դեպքում դաժան կլիներ վերացող մողեսին տալ այս անունը»,-ասել է հետազոտության ղեկավար Նիկոլաս Լոնգրիչը:
Նշենք նաև, որ Օբամադոնն առաջին անունը չէ ԱՄՆ-ի նախագահի պատվին: Բոլորովին վերջերս նրա անունով կնքվել էր ձկան փոքրիկ տեսակ' Etheostoma obama: Օբամային անունն է ստացել նաև Բոգի սարը՝ երկրում ամենաբարձր կետը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան