Եգիպտոսում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել
Աշխարհ
Ինը մարդ է վիրավորվել երեքշաբթի օրը, երբ անհայտ անձինք կրակ են բացել Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարների վրա: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
Ոստիկանական մեքենաները շրջապատել են հրապարակը: Ցուցարարները բանակի անդամների վրա են շպրտել վառելիքով շշեր, բղավելով, որ պահանջում են իշխող ռեժիմի հրաժարականը: Ձախակողմյանները, լիբերալները միավորվել են ցուցարարների հետ` բողոքելու ընդդեմ կիրակի օրը սպասվող սահմանադրության հանրաքվեի: Մուրսիի ռեժիմը կոչ է արել նախագահի և սահմանադրության կողմնակիցներին ևս դուրս գալ փողոց` պաշտպանելու իրենց նախագահին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մուրսիի կողմնակիցների և ցուցարարների միջև բախումների ժամանակ սպանվել է յոթ, վիրավորվել՝ շուրջ 100 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)