Եվրամիությունն իր առաքելությունը կուղարկի Լիբիա
Աշխարհ
Եվրամիությունը կարող է իր առաքելությունն ուղարկել Լիբիա մոտակա ամիսների ընթացքում` օժանդակելու նոր կառավարությանը՝ պաշտպանելու սահմաններն ընդդեմ զենքի մաքսանենգության:
Բրյուսելում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ նախագիծ են ընդունել ուղարկելու պատվիրակություն վերջ տալու զենքի թրաֆիքինգը, որը դուրս է գալիս Լիբիայից և հասնում Ալ Քաիդայի ռազմականներին և հյուսիսային Մալիի ապստամբներին սկսած Մուհամմեդ Քադաֆիի պաշտոնանկությունից հետո:
Եվրոպական կառավարություններն անհանգստացած են անօրինական գաղթերով: Քադաֆիի օրոք Լիբիան Աֆրիկայից Եվրոպա արտագաղթելու հիմնական ուղին էր մինչ 2009թ., երբ Իտալիան համաձայնագիր ստորագրեց, որով պետք է նվազեցներ գաղթի թիվը:
Իտալիան ճնշում գործադրեց ԵՄ-ի իր դաշնակիցներին երկուշաբթի օրը՝ ստեղծելու սահմանապահ առաքելություն Լիբիայի կառավարության հետ:
ԵՄ պաշտոնյաները նշեցին, որ եվրոպացի առաքյալները կժամանեն այս տարվա կեսերին` օգնելու Լիբիայի կառավարությանը զարգացնելու ցամաքային և ծովային անվտանգության համակարգեր: Իտալիան արդեն այս տարի այս առումով համագործակցում է Լիբիայի կառավարության հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)