Հյուսիսային Կորեան ապամոնտաժում է բալիստիկ հրթիռը
Աշխարհ
Փհենյանը պաշտոնապես հայտարարել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով գիտական արբանյակ կրող հրթիռի արձակումը տիեզերք հետաձգվել է: Ի սկզբանե, հրթիռը տիեզերք պիտի թռչեր դեկտեմբերի 10-ից 22-ն ընկած հատվածում, հայտնում է Голос России-ն:
Հյուսիսային Կորեայի՝ բալիստիկ հրթիռ բաց թողնելու մտադրությունը մի շարք երկրներում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, ինչպես նաև ԵՄ-ում և ՄԱԿ-ում, բացասական արձագանք է ստացել:
Ռուսաստանը և Չինաստանը, ճանաչելով Հյուսիսային Կորեայի կողմից տիեզերական տարածքի՝ խաղաղ նպատակներով օգտագործումը, միաժամանակ կոչ են արել Փհենյանին հետևել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին, որն արգելում է Հյուսիսային Կորեային բալիստիկ տեխնոլոգիաների կիրառմամբ հրթիռներ փորձարկել և վերանայել այդ որոշումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)