Պետք դառնանք ցեղաճանաչ, ցեղահաղորդ. նախագահի թեկնածու
ԱՐԽԻՎ
Ինչպես արդեն հայտնի էր, 2013-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի նաև պատմաբան-մանկավարժ, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր, ազատամարտիկ, վետերան, մահապարտների «Արծիվ 30» ՀԿ-ի նախագահ Մարտիկ Սարգսյանը:
«Ես ձեզանից մեկն եմ»… ահա այս կոչով է ներկայանում նա իր ընտրողներին ու հասարակությանը:
Իր նախընտրական ծրագրում Մ. Սարգսյանն ամբողջովին ընդգրկել է նժդեհյան գաղափարախոսությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մարտիկ Սարգսյանը նշեց, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսմամբ՝ ինքը գալիք նախագահական ընտրություններին կունենա 0,3 % ձայն, որը, սակայն, պատրաստվում է բազմապատկել:
«Նախագահական ընտրություններում ես իմ մրցակիցն եմ համարում էպոսագետ Վարդանին, և կարծում եմ, որ նա կարող է իր գաղափարը է հեռուն տանել, քանի որ էպոսը մեր ամբողջ պատմությունն է: Եթե էպոսը բացենք և դրանով սկսենք ապրել, ավելի լավ հայ կդառնանք»,- նշեց Մարտիկ Սարգսյանը:
Վերջինս ընդգծեց նաև, որ թեև ինքը քրիստոնյա է, բայց կարծում է, որ յուրաքանչյուր հայ մարդ ամեն առավոտ պետք է փառք տա իր հին աստվածներին՝ Աստղիկին և Վահագնին:
«Մենք պետք է հրաժարվենք գլոբալ միտումներից և վերադառնանք մեզ: Պետք դառնանք ցեղաճանաչ, ցեղահաղորդ»,- ընդգծեց նախագահի թեկնածում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)