Թբիլիսիում տղամարդու վրա կրակել են անցնող մեքենայից․ NewsGeorgia
Վրաստան
Թբիլիսիի Դոլիձեի փողոցում հրաձգության հետևանքով երիտասարդ է վիրավորվել. Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը, փոխանցում է NewsGeorgia-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդու վրա կրակել են անցնող մեքենայից։ Ականատեսները պատմում են, որ մի քանի կրակոց է եղել։
Մի քանի ականատեսներ պատմել են, որ կրակոցներից հետո վիրավորին նստեցրել են մեքենան ու քշել։
Տուժածն այս պահին գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան