Հայ ազգը հրաժեշտ տվեց իր Ծովաստղիկին
Գիտություն և Մշակույթ
Քիչ առաջ հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին: Վերջին հրաժեշտի արարողությունը կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Իրենց սիրելի երգչուհուն եկել էին հրաժեշտ տալու թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ արվեստի ներկայացուցիչներ, թե՛ ուղղակի նրա երկրպագուները:
Այնտեղ էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկինը, Երևանի քաղաքապետը ՝ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քիչ անց երգչուհու աճյունը կհանգչի Երևանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նույեմբերի 20-ին 55 տարեկան հասակում ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)