«Վրացական երազանքը» միամիտ է, եթե կարծում է՝ Թրամփը փրկելու է իրենց»․ փորձագետ
Վրաստան
Մակքեյնի ինստիտուտի Գլոբալ ժողովրդավարության ծրագրերի ավագ տնօրեն Լորա Թորնթոնը «Վրացական երազանքի» հույսերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ անտեղի և միամիտ է անվանել, հայտնում է NewsGeorgia-ն։
«Վրացական երազանքը» մի փոքր միամիտ է իր ենթադրություններում, թե Թրամփի վարչակազմը կգա և ինչ-որ կերպ կփրկի իրենց։ Սա պարզապես տեղի չի ունենա: Եթե նայեք վերջերս Կոնգրեսում հանրապետականների հայտարարություններին, ապա նրանք ավելի ամպագոռգոռ հայտարարություններ են անում, քան դեմոկրատները։ Վրաստանի կառավարության ակնկալիքները շատ անտեղի են», ասել է Թորնթոնը «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան