Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ա. Աշոտյան. Մերժված երեխան ամոթն է հասարակության

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովի «Առողջապահության, մայրության և մանկության հարցերի» և «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի» մշտական հանձնաժողովները համատեղ այսօր կազմակերպել էին խորհրդարանական լսումներ' «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով: Խորհրդարանական լսումները կազմակերպվել են «Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի» նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:

Խորհրդարանական լսումներին թեմատիկ ելույթով հանդես է եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովման խնդիրներին: «Վերջին շրջանում նմանատիպ քննարկումները հաճախակի են դարձել, և այդ փաստն ինքնին ուրախալի է, քանի որ համապատասխան քննարկումները, որպես կանոն, բերում են կոնկրետ քայլերի: «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը կարծես նոր զարկ տվեց խոցելի խմբերի երեխաների կրթական իրավունքների պաշտպանությանն ուղղված քննարկումներին: Կրկնակի ուրախալի է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներում բոլոր քաղաքական ուժերը որդեգրեցին նախևառաջ բովանդակային, մասնագիտական և մարդասիրական մոտեցումներ, այլ ոչ երբեք քաղաքական»,-նշել է Արմեն Աշոտյանը' հավելելով, որ օրենքի նոր նախագիծը թույլ է տալիս Հայաստանում իրականացնել հեղափոխական և հավակնոտ ծրագիր. «Օրենքները ոչ թե ներկա իրավիճակի լուսաապատճեններ պետք է լինեն, այլ նպատակներ, խնդիրներ, որոնց պետք է հասնել: Մենք դեմ ենք լոկ մեխանիկական ամրագրումներին, քանի որ ցանկացած նոր օրենք պետք է դնի որոշակի նշաձող, որին պետք է փորձել հասնել: Իրականում Հայաստանում երեխայի կրթության իրավունքի հարցում արձանագրվել են լուրջ փոփոխություններ. ներառական կրթության մոդելը ոչ միայն ներքին սպառման, կրթական ծրագրերի ներքին շուկայի համար է հետաքրքիր, այլ այն կարող է նաև արտահանվել, քանի որ հայաստանյան փորձը հետաքրքրել է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների»,-ընդգծել է նախարարը' հավելելով, որ օրենսդրական փաթեթը ենթադրում է նաև լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ և ֆինանսական մեծ հատկացումներ: «Սակայն այս խնդրում առավել քան կարևոր է հոգեբանության փոփոխությունը. մենք պետք է չունենանք ոչ մի բարոյական սահմանափակում, կաղապարներ' հաշմանդամ երեխաների կողքին առողջ երեխաներ տեսնելու հարցում: Ցավոք, հոգեբանական նման կարծրատիպեր դեռևս գոյություն ունեն, որոնք կոտրելու համար անհրաժեշտ է վերաբերմունք, հստակ ուղղորդված մտածելակերպային փոփոխություն: Երբ բոլորս հասկանանք, որ երեխաների միջև խտրականություններ չկան, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում պետք է ապահովվի իրեն համապատասխան կրթական ծառայություններով, այդ դեպքում միայն ունակ կլինենք լավատեսական և արդյունավետ ծրագրեր իրականացնել: Խոցելի խմբի երեխաներին ներառելու խնդիրը ոչ այնքան կրթական, որքան երեխաների ապագայի արժանապատվության խնդիր է, որովհետև հասարակությունից մերժված երեխան ամոթն է հայ հասարակության, բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են նրանց համար լավ պայմաններ ստեղծելու համար: Մենք պարտավոր ենք լուծել երեխաների արժանապատվության և սոցիալիզացիայի խնդիրները»,-իր ելույթն ամփոփել է նախարար Արմեն Աշոտյանը' շնորհակալություն հայտնելով նաև հասարակական կազմակերպություներին. առանց վերջիններիս աջակցության, ըստ նախարարի, բազմաթիվ հաջողություններ չէին արձանագրվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված