Վրաստանի նոր նախագահը ստորագրել է հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելն արգելող օրենք
ՎրաստանԴեկտեմբերի 29-ին՝ երդմնակալության օրը, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ստորագրել է օրենք, որն արգելում է դիմակներ կրել բողոքի ակցիաների ժամանակ և լազեր օգտագործել։ Փաստաթուղթը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի պորտալում, հայտնում է Euromedia24-ը։
«Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համաձայն, որոնք Վրաստանի խորհրդարանը հաստատել է դեկտեմբերի 13-ին, արգելվում է «դեմքը դիմակով կամ այլ միջոցներով ծածկելը»։
Արգելված իրերի ցանկում ներառված են նաև պիրոտեխնիկան և լազերները։ Պաշտոնական հրապարակումից հետո օրենքն ուժի մեջ է մտել։
«Օրենսդրական տեղեկագիր» պորտալում հրապարակվել են նաև ավելի քան 10 այլ օրենքներ, որոնք արագացված կարգով ընդունվել են Վրաստանի նոր գումարման խորհրդարանի կողմից հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։