Չինաստանի դատարանը մահվան է դատապարտել ինքնաթիռ առևանգողներին
Աշխարհ
Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի դատարանը դեկտեմբերի 11-ին մահվան դատավճիռ է կայացրել մարդատար ինքնաթիռ առևանգելու փորձ կատարած հանցագործներից 3-ի նկատմամբ: Մեկ այլ առևանգիչ ցմահ ազատազրկման է ենթարկվել. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Սինհուա չինական գործակալությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռի առևանգման միջադեպը տեղի էր ունեցել 2012թ. հունիսի 29-ին, որի ժամանակ ահաբեկիչներից 2-ը մահացել էին ուղևորների հետ բռնկված կռվի պատճառով:
Ահաբեկչություն կազմակերպած բոլոր 6 անդամներն էթնիկ ույգուրներ են:
Ույգուրները թյուրքալեզու ազգ են, որոնց մեծամասնությունն իսլամ է դավանում: Երկար տարիներ նրանք փորձում են իրենց շրջանի համար անկախություն ստանալ Չինաստանից, ինչը, սակայն, Պեկինի կողմից դիտվում է որպես անջատողականության դրսևորում և իշխանությունների կողմից դաժանորեն ճնշվում է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)